15 03 2023

2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից Թուրքիա արտահանվել է 20 միլիոն 167 հազար ԱՄՆ դոլարի ոսկու հումք․ Քրիստինե Վարդանյան

2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից Թուրքիա արտահանվել է 20 միլիոն 167 հազար ԱՄՆ դոլարի  ոսկու հումք․ Քրիստինե Վարդանյան

Քրիտսինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Գուցե արդեն տեսած լինեք այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ վճաբանություն ծագեց, երբ քննարկվում էր դեպի Թուրքիա արտահանվող ապրանքների կառուցվածքը։
Ցանցում տարածվեց վիճաբանության հատվածը, բայց քննարկվող հարցն աննկատ մնաց, մինչդեռ այսն իսկապես կարևոր է։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Tadevos Avetisyan-ն ուսումնասիրել է անկախության շրջանում փակ սահմանների պարագայում ՀՀ-Թուրքիա ապրանքաշրջանառությունը և արձանագրել հետևյալը։
Թուրքիայից Հայաստանի ներմուծումը տարեկան միջինը շուրջ 150 անգամ գերազանցում է արտահանմանը, այսինքն, անգամ փակ սահմաններով, հայկական շուկան ողողվում է թուրքական ապրանքով, իսկ Հայաստանը չի կարողանում թուրքական շուկայի համար գրավիչ ապրաքատեսակներ առաջարկել և այդտեղ խնդիրն ամենևին էլ սահմանի բաց կամ փակ լինելը չէ (ինչպես մեզ փորձում են հիմա համոզել)՝ այլ հայկական ապրանքատեսակների ոչ մրցունակությունը թուրքական շուկայում ։
Փոխարենը Թադևոս Ավետիսյանը շատ ուշագրավ շեղում է հայտնաբերել անցած տարվա առաջին կիսամյակի դեպի Թուրքիա արտահանումների կառուցվածքի մեջ։
Պարզվում է, 2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից Թուրքիա արտահանվել է 20 միլիոն 167 հազար ԱՄՆ դոլարի (353,1 կիլոգրամ) ոսկու հումք, ոչ թե զարդեր, որը կազմել է Հայաստանից Թուրքիա ընդհանուր արտահանման 99 տոկոսը (աղբյուրը՝ https://www.petekamutner.am/Content.aspx...)։
Ակնհայտ է, որ ՀՀ պարզ քաղաքացին, կամ միջին վիճակագրական գործարարը չէր կարող նման գործարք իրականացնել։ Ուստի այստեղ մենք բախվում ենք խոշոր գործարարների շահերին, որոնց համար էլ անգամ անհնար կլիներ առանց պետական հովանավորության փակ սահմանով և թշնամական հարաբերություններ ունեցող երկրի հետ հաջողությամբ նման գործարքների իրականացումը։
Թե ինչ սխեմաներով է իրականացվել այսպիսի խոշոր գործարքը, ովքեր և ինչ եկամուտ են ունեցել գործարքից, հայ հասարակությանն անհայտ է։
Բայց գործարքի հանգամանքների և շահառուների պարզվելու դեպքում, համոզված եմ, անունների մեջ կկարողանանք գտնել «հայ-թուրքական բարեկամության» տեղական լոբբիստներին, ովքեր ամեն անգամ խոսելով Թուրքիայի մասին, կարծես իմիջայլոց «մոռանում» են հիշատակել հայերի համար Թուրքիայից եկող վտանգը, իսկ այսպսի դեպքերով ակնհայտ է դառնում, որ դա մոռանում են անել կոնկրետ շահույթի պարագայում։
Այսօր Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում Թադևոս Ավետիսյանը բարձրացրել է հենց այս հարցը։ Իշխող ուժի պատասխանը բարձրացված հարցին կարող եք տեսնել տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ