28 12 2022

ԵԱՏՄ վիճակագրությունը կձևավորվի ազգային արժույթներով

ԵԱՏՄ վիճակագրությունը կձևավորվի ազգային արժույթներով

Եվրասիական տնտեսական միության վիճակագրությունը կձեւավորվի ազգային արժույթներով, հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Այս որոշումն ընդունվել է ԵՏՀ Կոլեգիայի նիստում։ Այժմ ԵԱՏՄ վիճակագրություն կազմելիս որպես միասնական հաշվարկային միավոր հնարավոր կլինի օգտագործել ոչ միայն ԱՄՆ դոլարը, այլեւ անդամ երկրների ազգային արժույթները։

«ԵՏՀ-ն ընթացիկ տարվա արդյունքների հիման վրա վիճակագրությունը կկարողանա ներկայացնել արդեն անդամ երկրների ցանկացած ազգային արժույթով, այդ թվում՝ ռուսական ռուբլով», - ասել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազեւը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ