20 07 2022

Ամբողջ աշխարհում դոլարն արժևորվում է, մեզ մոտ՝ արժեզրկվում. տնտեսագետ



10-րդ դարում Եվրոպայում հայտնի մի միտք կար, որ հասարակությունը պետք է պատրաստ լինի որոշակի զոհողությունների հանուն մեծամասնության բերակեցության, և պետության հիմնական խնդիր կայունության ապահովումն է: Պատահական չէ, որ մինչև այսօր էլ  կայունության խնդիրները տնտեսական կյանքում խիստ կարևորվում են և տարբեր փաստաթղթերում խոսում ենք կայուն գների, կայուն տնտեսական աճի, տնտեսական զարգացման և այլնի մասին: «Դրամի գերարժևորման և կանխիկ շրջանառության սահմանափակումների խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է վերջին 5,5 տարվա ընթացքում ԱՄՆ դոլարի փոխարժեքին, տնտեսագետը նշեց. «Ակնհայտերոն երևում է, որ այն էապես կայուն է եղել, հատկապես մինչև 2020 թվականի մարտ-ապրիլ ամիսները, համարյա ուղիղ գիծ է, տատանումը 1-2 դրամի շրջանակներում է եղել շուրջ 3,5 տարի: Հետո համավարակով պայմանավորված որոշակի տատանողականություն ենք տեսնում, բայց այստեղ պետք է նաև նկատել, որ էդ տատանողականությունը մաքսիմում 10 դրամի շրջանակներում է եղել: Հետո գալիս է կարմիր գիծ, դա այս տարվա փետրվարի 24-ն է՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկը... և կարմիր գծից սկսած դոլարն էապես արժևորվում է: Եվ եթե նայում ենք փետրվարի 24-ից մինչև այսօր ստացվում է, որ դոլարը արժեզրկվել է 18 տոկոսով»:

Ավելին՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ