24 06 2022

Ղարաբաղը տալուց հետո տեսա՞ք հացը ոնց թանկացավ, էսօր էլ մտածում ենք, թե որտեղից պետք է ցորեն բերենք. Խաչատրյան



Նիկոլն ամեն երեք ամիսը մեկ ինչ-որ ֆելիետոն էր կարդում, և դա կոչվում էր փաստեր նոր Հայաստանի մասին, որոնք մի զգալի մասը ծիծաղ էին առաջացնում: Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Հիմա ինքը արդեն էլ չի էլ կարողանում խաբել, բայց փոխարենը կառավարության նիստերում ինչ-որ թվեր են հնչեցնում, որ լսում ես ու հարց է առաջանում՝ մենք նույն մոլորակում ենք ապրո՞ւմ, թե չէ: Օրինակ, որ միջին աշխատավարձը դարձել է 250 հազար դրամ, այս մարդիկ ասում են, որ նվազագույն աշախատավրձը չենք կարող բարձրացնել, այդքան փող չկա, բայց եթե դա չես բարձրացնում, բա միջինը ո՞նց բարձրացավ: Այսինքն վերևի սանդղակը բարձրացավ, իր թիմի աշխատավարձը բարձրացավ: Ստացվում է, որ մարդը եկել է իշխանության արդարության ու սոցիալական արդարության խոստումներով, բայց եթե ներքևի աշխավարձը չի բարձրանում, վերևինն է բարձրանում, ուրեմն մարդկանց միջև անդունդն է մեծանում»:

Ավելին՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ