22 06 2022

Հայաստանի գնաճը գործազրկության բարձր մակարդակի պայմաններում սոցիալական աղետ է. Սուրեն Պարսյան

Հայաստանի գնաճը գործազրկության բարձր մակարդակի պայմաններում սոցիալական աղետ է. Սուրեն Պարսյան

Հայաստանի գնաճը գործազրկության բարձր մակարդակի պայմաններում սոցիալական աղետ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա նաեւ նշել է. «Երբ իշխանության ներկայացուցիչները համեմատում են Հայաստանի և ԵԱՏՄ երկրների գնաճը՝ ընդգծելով մեր «առավելությունը», սոցիալ-տնտեսական իրավիճակը ճիշտ և արդար գնահատելու համար նրանք պարտավոր են անդրադառնալ նաև գործազրկության մակարդակին։

Ցավոք, Հայաստանի գնաճը գործազրկության մակարդակի համեմատ վատթարագույն է ԵԱՏՄ երկրների շարքում։

Մասնավորապես՝ 2022 թվականի ապրիլին`

. Հայաստանի գնաճը կազմել է 8,4 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը՝ 13,2 տոկոս,

.Բելառուսի գնաճը կազմել է 16,8 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը՝ 0,2 տոկոս,

. Ռուսաստանի գնաճը կազմել է 17,8 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը՝ 0,9 տոկոս,

. Ղազախստանի գնաճը կազմել է 13,2 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը՝ 2,1 տոկոս,

.Ղրղզստանի գնաճը կազմել է 14,5 տոկոս, իսկ գործազրկության մակարդակը՝ 3 տոկոս։

Այսինքն՝ շարքային քաղաքացու համար գնաճը անհամեմատ դժվար է հաղթահարել գործազրկության պայմաններում»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ