18 03 2022

Արցախից վերադարձած կամավորականներին գումարները չեն տալիս. քաղաքացիները բողոքում են



Արցախից վերադարձած կամավորականները բողոքում են, որ երկու շաբաթ այնտեղ դիրքերում ծառայություն են իրականացրել, արդեն մեկ ամսից ավելի է, որ վերադարձել են, բայց իրենց հասանելիք գումարները չեն տալիս:

Կամավորականներից Արսեն Ավետիսյանն ասում է, չնայած վատ պայմաններին, իրենք չեն բողոքում,, որովհետև գիտեն, որ ծառայություն հեշտ չի անցնում, բայց դժգոհ են Արցախի նախագահի վերաբերմունքից. «Արցախի նախագահի աշխարհազորի վաշտով էինք, պարզ է, որ ղարաբաղցիները քիչ են էնտեղ ծառայության, մենք էլ գնացինք օգնելու: Մենք կյանքում չենք բողոքել ո՛չ հացից, ո՛չ ջրից, բայց էսօր մի քիչ աբիդնի ա, որ ծառայել ենք, հետ էկել, մեր ընկերոջ մայրը հիվանդանոցում է, բայց մենք իրենք չենք կարող օգնել:

Հիմա կուզեմ դիմել Արցախի նախագահին, եթե դու նորմալ նախագահ լինեիր, մտածեիր քո հող ու ջրի մասին, էդ ձև կայնքում զինվոր չէիր նայի, նշանակում է, դու ընդհանրապես չես մտածում քո հողի ու ջրի մասին: Ինչ ա, մենք ողորմություն ենք եկել խնդրենք: էլի մենք մեր հող ու ջրի համար ենք գնացել, բայց ապրել է չէ՞ պետք: Այ սուտի նախագահ, ոնց կարող ես դու նախագահ լինել: Արցախի նախագահը իր կարճ խելքով էլ մեզ ուզում էր ստիպել, առաջարկել, թե ձեր ընտանքիներին բերեք էստեղ, գրանցվեք, նոր գումարները տանք»:

Ավելին՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ