17 03 2022

Բերման է ենթարկվել մի տղամարդը, որն անհետ կորած զինվորների ծնողներից խոշոր գումար էր հափշտակել

Բերման է ենթարկվել մի տղամարդը, որն անհետ կորած զինվորների ծնողներից խոշոր գումար էր հափշտակել

Այսօր ոստիկանության ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որի շրջանակում վնասազերծվել ու ոստիկանության Մարտունու բաժին է բերման ենթարկվել Սյունիքի մարզի բնակիչ, 41-ամյա Մարտին Հակոբջանյանին, որը զոհված զինծառայողների ծնողներին խաբել էր, թե իրենց որդիները գերեվարված են և խոշոր գումարներ էր հափշտակել իբր նրանց Բաքվի բանտերից ազատ արձակելու համար, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

ՀՀ ազգային անվտանգության  ծառայության քննչական դեպարտամենտում Մարտին Հակոբջանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները Մ. Հակոբջանյանին հայտնաբերել են Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախի հասցեներից մեկում գործող « Ծիրանի» ռեստորանային համալիրի տարածքից: 

Պարզվել է, որ նա 2021թ.-ի փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից  Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ Գեղարքունիքի մարզի Մարտունի, Երևան, Աբովյան և Մասիս քաղաքների վարչական շրջաններում անհայտ կորած ժամկետային զինծառայողների հարազատներին խաբեությամբ մոլորության մեջ է գցել և հավաստիացրել է, որ նրանց զինվորները գտնվում են գերության մեջ՝ Բաքվի բանտերում:

Նա մի քանի զինծառայողների հարազատների էլ համոզել է, որ իրենց որդիները գտնվում են Բաքվի քաղաքացիական հիվանդանոցներում ու ինքը, Ադրբեջանում իր ընկերական կապերը օգտագործելով, կարող է գերության մեջ գտնվող զինվորներին տեղափոխել Վրաստան կամ Ռուսաստանի  Դաշնություն,  որտեղից էլ Հայաստան:

Մարտին Հակոբջանյանն այդ կերպ կաշառք ստանալու պատրվակով, խարդախությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ պահանջել և բանկային փոխանցման  միջոցով անհայտ կորած ժամկետային զինծառայողների ծնողներից և հարազատներից ստացել է  առանձնապես խոշոր չափի գումար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ