17 03 2022

Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբ չի հայտնաբերվել

Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբ չի հայտնաբերվել

Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբ չի հայտնաբերվել, տեղեկանում ենք ԱԻՆ–ից։

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 17-ին՝ ժամը 15։49-ին, տեղեկություն էր ստացվել, որ որը վայրէջք կկատարի ժամը 18։00-ին, ռումբ է տեղադրված։ 

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խմբերը, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները ոստիկանության և օդանավակայանի անվտանգության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են ուղևորների տարահանման, սրահի և ուղեբեռների զննման աշխատանքներ։ Վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ