Անհայտ անձինք հայտնել են Ռուսաստանից Հայաստան ուղեւորվող ինքնաթիռի ականապատման մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին։
Նշվում է, որ «Շերեմետեւո» օդանավակայանում էլեկտրոնային փոստով անանուն հաղորդագրություն է ստացվել Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռի ականապատման մասին։ «Ինքնաթիռի ստուգումը կիրականացվի ժամանման օդանավակայանում»,- ասել է գործակալության զրուցակիցը, սակայն չի հստակեցրել, թե մայրաքաղաքի որ օդանավակայանից է ինքնաթիռը օդ բարձրացել։
Flightradar24 ծառայության փոխանցմամբ՝ այս պահին օդում երկու ինքնաթիռ կա, որոնք թռչում են Հայաստանի մայրաքաղաք՝ «Վնուկովո»-ից եւ «Դոմոդեդովո»-ից, որոնցից ոչ մեկն ահազանգ չի տվել։ «Շերեմետեւո»-ից Երեւան այսօր ինքնաթիռներ չեն թռել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը