Այսօր՝ մարտի 17-ին, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Գեղամ Մանուկյանը, Քրիտինե Վարդանյանը և Ելենա Կիրակոսյանը ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի և ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են ԱՀ Ասկերանի շրջանի սահմանամերձ Խրամորթ և Խնապատ համայնքներ:
Ճանապարհին պատգամավորներին միացել է ԱՀ Ասկերանի վարչակազմի ղեկավար Համլետ Ասրյանը: Պատգամավորները Խրամորթ և Խնապատ համայնքների ղեկավարների հետ խոսել են առկա խնդիրների մասին, շփվել գյուղացիների հետ, իրենց զորակցությունը հայտնել թշնամու դիտարկման ներքո ապրող մարդկանց:
Խրամորթ այցելության ընթացքում ադրբեջանցիների դիրքերից միացրին ադրբեջանական երգեր, ինչին ի պատասխան Խրամորթից սկսեցին հնչել հայրենասիրական երգեր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը