17 03 2022

Մատ թափ տալու փոխարեն մենք այս գազի խողովակն ենք թափ տալիս․ զբաղվեք գործով․ Սևակ Նազարյան



Մենք բոլորս տեղյակ ենք, որ շուրջ 10 օր Արցախում հումանիտար աղետ է, 10 օր ադրբեջանցիները պարզապես կտրել են արցախահայությանը գազ ունենալու իրավունքից: Միայն 10 օր հետո սկսվել են իբրև թե խողովակաշարի վերականգնման աշխատանքներ: Այս մասին ԱԳՆ-ի մոտ ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը։

«Երկու արձանագրում. Ոչ հարգելի իշխանություններ, կան չհաստատված  տեղեկություններ, ձեր լեզվով ասած՝ օդում կախված, որ այս վերանորոգումները ևս որոշակի  զիջումների դիմաց են թույլատրվում: Մենք այսօր բերել ենք գազի խողովակը տալու ձեզ և ասելու, որ մատ թափ տալու կամ նմանատիպ այլ գռեհկաբանությունների փոխարեն մենք այս խողովակն ենք թափ տալիս, և ասում՝ զբաղվեք գործով, որովհետև Արցախն առանց հայերի չի մնալու, բայց դուք առանց իշխանության շատ մոտ ապագայում մնալու եք»,-ասաց Նազարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ