15 03 2022

Ստեփանակերտում օդային տագնապի փորձնական միացում չի լինելու․ Արցախի ՆԳՆ

Ստեփանակերտում օդային տագնապի փորձնական միացում չի լինելու․ Արցախի ՆԳՆ

«Համացանցում շրջանառվող  և տարածվող նորությունը՝ թե իբր Ստեփանակերտում օդային տագնապի փորձնական միացում է լինելու, չի համապատասխանում իրականությանը»։

Այս մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարություն ու խնդրում, հորդորում խուսափել կեղծ տեղեկություններից և խուճապի չմատնվել:

«Միաժամանակ հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,-ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ