15 03 2022

Արցախից Ուկրաինա զինվորականներ չեն մեկնում․ սա բացարձակ ապատեղեկատվություն է․ Արցախի ԱԳՆ

Արցախից Ուկրաինա զինվորականներ չեն մեկնում․ սա բացարձակ ապատեղեկատվություն է․ Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է Ուկրաինայի գլխավոր շտաբի տարածած այն հայտարարությանը, թե իբր «Ռուսաստանը Արցախից զինյալներ է տանում՝ Ուկրաինայում կռվելու»:

«Ուկրաինայի գլխավոր շտաբի հայտարարությունն առ այն, որ Արցախից Ուկրաինա զինվորականներ են մեկնում, բացարձակ ապատեղեկատվություն է և իրականության հետ որևէ աղերս չունի»,- նշել է Արցախի ԱԳՆ-ն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ