Ինձ հասկանալի չէ ինձ առաջադրված մեղադրանքի էությունը։ Այս մասին դատարանում հայտարարեց Այլընտրանք ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը։
Մանթաշյանը նշեց, որ փորձել է տարբեր ճանապարհներով հասկանալ ինչում է մեղադրվում, որպեսզի պատշաճ պաշտպանությունը կազմակերպի, սակայն չի ստացվել։
«Ես որևէ գույք չեմ վնասել,ոչինչ չեմ ջարդել և ամպագորգոռ բեռերով մեղադրանք զարդարելը, որը որևէ առնչություն չունի իմ գործողությունների հետ կարծես լրացուցիչ ստեղծված է միտումնավոր որ լսելի ականջների համար ավելի հաճելի դառնա»,- նշեց Մանթաշյանը։
Նա նշեց, որ մեղադրական եզրակացության հետ կապված ունի իր համար անկյունաքարային դիտարկում։
«Մեղադրական եզրակացության սկզբում նշված է, որ մենք բողոքի ձայն ենք բարձրացրել հողերը հանձնելու դեմ և փաստացի կա նախադասություն, ՀՀ վարչապետը ստորագրել է փաստաթուղթ, որով Արցախի տիրապետության տակ գտնվող հողերը հանձնել է Ադրբեջանի տիրապետությանը և լինելով հայ քաղաքացի ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ՝ իմանալով, որ հեղ են հանձնում իր երկրից առնվազն ունի բարոյական և սահմանադրական իրավունք ըմբոստանալու»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը