11 03 2022

Ալվարդ Պետրոսյանը եղել է գաղափարական և հոգևոր առաջնագծում և երևի թե միշտ խրամատներում էլ մնացել է․ Գագիկ Գինոսյան



Ալվարդ Պետրոսյանը եղել է գաղափարական և հոգևոր առաջնագծում և երևի թե միշտ խրամատներում էլ մնացել է։ Իրոք, մենք կորցրինք մտավորական մի հզոր տեսակի՝ բառիս լավագույն իմաստով, և ամենակարևորը՝ սրտացավ մարդու։ Այդ երկուսը միասին Հայաստանում այսօր քիչ է հանդիպում։ Այս մասին ասաց «Կարին» ազգագրական երգի-պարի խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանը Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում՝ գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ պատվո շքանշանակիր, ՀՅԴ անդամ Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգստյան արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ