10 03 2022

Խրամորթում թշնամու կրակոցից վիրավորված խաղաղ բնակչի առողջական վիճակը «բավարար կայուն» է

Խրամորթում թշնամու կրակոցից վիրավորված խաղաղ բնակչի առողջական վիճակը «բավարար կայուն» է

Այսօր Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ԱՀ առողջապահության նախարարության հանրապետական բժշկական կենտրոն՝  ծանոթանալու այսօր՝ ժամը 10:35-ին, իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի կողմից բեկորային վիրավորում ստացած Խրամորթ գյուղի բնակչի առողջական վիճակին և ճշտելու դեպքի հանգամանքները: 

Քաղաքացու առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար կայուն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Քաղաքացին այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Հասարակություն 01 04 2022

Քարագլուխն ու Խրամորթը պաշտպանող կամավորականները՝ ֆոտոշարքով

Artsakhpress.am-ը լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով Խրամորթ համայնքի և Քարագլուխ բարձունքի պաշտպանության համար մարտական հերթապահություն իրականացնող կամավորականներին

Orphus համակարգ