Բուքինգհեմյան պալատում, Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերն է հանձնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի, Նորին Մեծություն, Եղիսաբեթ Երկրորդին:
Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության facebook-ի էջում հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ հավատարմագրերի հանձնումը տեղի է ունեցել Բուքինգհեմյան պալատում, բայց առանց թագուհու հետ դեմ առ դեմ հանդիպման։
Նորանշանակ դեսպանը Բուքինգհեմյան պալատ է այցելել տինոջ ուղեկցությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը