09 03 2022

ՌԴ զինված ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 2786 օբյեկտ, 89 մարտական ինքնաթիռ, 57 ուղղաթիռ. ՌԴ ՊՆ

ՌԴ զինված ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 2786 օբյեկտ, 89 մարտական ինքնաթիռ, 57 ուղղաթիռ. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի հատուկ գործողության ընթացքում ռուսական զինված ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 2786 օբյեկտ: ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգը չի կարող էականորեն հակազդել ռուսական ավիացիային, ռազմական օդանավակայանների 90 տոկոսը, որտեղ տեղակայված էր ռազմական ավիացիայի հիմնական մասը, շարքից դուրս են եկել։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ՌԴ օդատիեզերական ուժերը ցամաքում և օդում ոչնչացրել են 89 ուկրաինական մարտական ինքնաթիռ և 57 ուղղաթիռ։

Հայտնում են նաև, որ ոչնչացվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության 81 ռադիոտեղորոշիչ, ինչը հանգեցրել է Ուկրաինայի ավիացիայի և հակաօդային պաշտպանության մարտական հսկողության կորստի։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ