09 03 2022

Թուրքերը գնե՞լ են Սուրենավանի նավթավերամշակման կոմբինատը. «Փաստինֆո»-ն ահազանգ է ստացել

Թուրքերը գնե՞լ են Սուրենավանի նավթավերամշակման կոմբինատը. «Փաստինֆո»-ն ահազանգ է ստացել

«Փաստինֆո»-ն գրում է․

«Փաստինֆո» լրատվականն ահազանգ էր ստացել այն մասին, որ Արարատի մարզի Սուրենավան համայնքում որպես արաբական երկրի քաղաքացի հանդիսացող անձինք, որոնք իրականում թուրք ու ադրբեջանցի են, տներ և հողատարածքներ են գնել, բացի այդ՝ սեփականաշնորհել Արարատի մարզի Սուրենավան գյուղի «Արբիտ» ՍՊԸ-ին պատկանող նավթավերամշակման կոմբինատը։

Տեղեկությունը ճշտելու համար, լրատվականը կապ հաստատեց համայնքի նորանշանակ ղեկավար Անի Վարդազարյանի հետ, որը հերքեց ադրբեջանցիների կողմից տներ ձեռք բերելու մասին տեղի բնակիչներից մեզ հասած տեղեկությունները, սակայն լսելով հաջորդ հարցը՝ ադրբեջանցու կողմից տեղի՝ նավթավերամշակման կոմբինատը սեփականաշնորհելու մասին՝ շտապեց անջատել հեռախոսն ու «անհասանելի» դարձավ լրագրողի զանգերին։

Ճշտելու համար լրատվամիջոցին հասած տեղեկությունների իսկությունը, «Փաստինֆո»-ն կապ հաստատեց նաև Արարատի մարզի Սուրենավան գյուղի «Արբիտ» ՍՊԸ-ին պատկանող նավթավերամշակման կոմբինատի աշխատակից Լադիկ Սարգսյանի հետ, ով վերջերս լրատվամիջոցներից մեկին տված հարցարզույցի ընթացքում հայտարարել էր, թե չի պատրաստվում աշխատել թուրքերի հետ՝ ակնարկելով, թե տեղի նավթավերամշակման կոմբինատը նոր սեփականատեր ունի, որն, ըստ իրեն հասած տեղեկությունների համաձայն, թուրքերն են։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում կոմբինատի աշխատակիցը պատմում է՝ ունի տեղեկություններ, որ Սուրենավանի նավթավերամշակման կոմբինատը վերջերս վաճառվել է վրաստանցի ինչ - որ մարդկանց, սակայն հավելում՝ համայնքում խոսակցություններ կան, որ իրական սեփականատերն Ադրբեջանից է, և այդ լուրերն են պատճառը, որ ինքը վերջերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է, թե չի աշխատելու թուրքերի հետ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ