09 03 2022

Թշնամին ակտիվացել է նաև Արցախում․ Խնուշինակի ուղղությամբ կիրառել է 60 մմ տրամաչափի ականանետ

Թշնամին ակտիվացել է նաև Արցախում․ Խնուշինակի ուղղությամբ կիրառել է 60 մմ տրամաչափի ականանետ

Մարտի 9֊ին` ժամը 14։00֊14։30  սահմաններում,  ԱՀ Մարտունու  շրջանի Խնուշինակ գյուղի  ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը  խախտել է հրադադարը`   նորից  կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Այս մասին հաղորդագրություն են տարածել ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Մարտի 9֊ին` ժամը 14։00֊14։30  սահմաններում,  ԱՀ Մարտունու  շրջանի Խնուշինակ գյուղի  ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը  խախտել է հրադադարը`   նորից  կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Արձակվել է 4 հատ ական։

Հայկական կողմից տուժածներ չկան»,- հայտնեցին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն ևս հաղորդագրություն է տարածել, հայտնելով, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ