07 03 2022

Մանկավաճառության գործով մեղադրյալ Անի Մխիթարյանին արդեն ներկայացրել են ՄԻՊ աշխատակազմին

Մանկավաճառության գործով մեղադրյալ Անի Մխիթարյանին արդեն ներկայացրել են ՄԻՊ աշխատակազմին

168.am-ը գրում է․

«Օրեր առաջ 168.am-ը գրել էր  այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության նախկին պետ Անի Մխիթարյանը, ով մանկավաճառության հայտնի գործով այս պահին էլ որպես մեղադրյալ է անցնում, զբաղեցնում է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի խորհրդականի պաշտոնը:

Այսօր «Առավոտը» գրել էր, որ Անին Մխիթարյանն արդեն նախկին խորհրդական է. մարտի երեքին իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից՝ այլ աշխատանքի անցնելու պատճառով:
Հիշեցնենք, որ մեր նշյալ հրապարակման մեջ գրել էինք նաև, որ գործող ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը պատրաստվում է իր մտերիմ ընկերուհուն նշանակել ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնում:

Այսօր Անի Մխիթարյանը ներկայացվել է ՄԻՊ աշխատակազմին. նա բարձր պաշտոն կզբաղեցնի արդեն իսկ ՄԻՊ աշխատակազմում, կաշխատի իր ընկերուհու ղեկավարությամբ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ