Հանրապետության տարածքում` մարտի 6-ի և 8-ի ցերեկը առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ, 9-11-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Մարտի 7-ին, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսային՝ 2-5 մ/վ, մարտի 8-10-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևան քաղաքում մարտի 6-ի և 8-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև, 9-11-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 7-ին, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0 -2, վաղը ցերեկը՝ +9 +11 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -8 -13, ցերեկը՝ 0 +5,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -6 -10, ցերեկը՝ 0 +5,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +5 +9,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -6 -11, ցերեկը՝ 0+5,
Լոռիում գիշերը՝ -4 -9, ցերեկը՝ +2 +5,
Տավուշում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +6 +9,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -6 -11, ցերեկը՝ -1+3,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +6 +10,
Արարատում գիշերը՝ 0 -3, ցերեկը՝ +12+14,
Արմավիրում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +11 +13,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -8 -10, ցերեկը՝ -1+2,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +10 +13,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0 +5, ցերեկը՝ +9 +14,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -4 +1, ցերեկը՝ +2 +6,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +8 +12։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը