04 03 2022

Քաղաքի առանձին հատավածներում հնարավոր է թույլ անձրև

Քաղաքի առանձին հատավածներում հնարավոր է թույլ անձրև

Հանրապետության տարածքում մարտի 5-ի, 7-ի, 8-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 9-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով։

Մարտի 5-ի գիշերը, 6-ին, 7-ի, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին՝ հյուսիսային` 2-5 մ/վ, մարտի 4-5-ը, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ:

Մայրաքաղաքում մարտի 5-ի գիշերը, 6-7-ը և 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ի և 8-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատավածներում հնարավոր է թույլ անձրև։

Մարտի 9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ