03 03 2022

Հարություն Մանուչարյանի շնորհիվ Բերդ համայնքում ու հարակից գյուղերում զգալի խնդիրներ են լուծվել․ բնակիչ



«Հավատում եմ , որ արդարադատությունը  կհաղթի , և ամեն ինչ իր տեղը կընկնի։  Հարություն Մանուչարյանի աշխատած՝  այս տարիների ընթացքում  կատարվել են բավականաչափ աշխատանքներ , ինչպես Վարագավանում , այնպես էլ  խոշորացված այլ համայնքներում ։  Իրո՛ք, զգալի առաջնահերթ խնդիրներ լուծվել են կապված՝  լուսավորության ցանցերի անցկացման , խմելու ջրի և այլ հարցերի ու անելիքների հետ»,-ասաց  Բերդ խոշորացված համայնքի կազմում  ընդգրկված Վարագավանի բնակիչը։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվում  Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի գործով դատական նիստը։  Հարություն Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը)։

Հարություն Մանուչարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ