26 02 2022

Ո՞ր ակցիաներն են ընդունելի. «Փաստ»

Ո՞ր ակցիաներն են ընդունելի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ռուս-ուկրաինական հակամարտության այս օրերին Հայաստանում գործունեություն ծավալող որոշ շրջանակներ, որոնք հայտնի են իրենց ծայրահեղ հակառուսականությամբ, ՌԴ դեսպանատան մոտ ակցիաներ են անում՝ ի պաշտպանություն Ուկրաինայի և ընդդեմ Ռուսաստանի: Հասկանալի է, որ ցանկացած ոք ազատ է կարծիք արտահայտել որևէ հարցի շուրջ: Սակայն մեր հայրենակիցներից շատերը սոցցանցերում նկատել էին, որ հակառուսական այս ակցիաներն անցնում են անխոչընդոտ, այն դեպքում, երբ բավական է թեկուզ մի փոքր ակցիա լինի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, անմիջապես միջամտում են իրավապահները և նույնիսկ բերման ենթարկում մասնակիցներին: Ավելին, այդպես վարվել են նաև Հայաստանում ադրբեջանցի պատգամավորների ներկայության դեմ բողոքի ակցիայի մասնակիցների հետ: Որոշ օգտատերեր նույնիսկ նկատում էին, թե փաստորեն ՌԴ դեսպանատան առջև բողոքի ակցիաները գուցե այս իշխանությունների սրտով են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ