Հինգշաբթի Ազովի ծովում երկու քաղաքացիական նավ է հրթիռային հարձակման ենթարկվել ուկրաինական Մարիուպոլ քաղաքից, լրագրողներին հայտնել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Կրասնոդարի երկրամասի սահմանային վարչության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«2022 թվականի փետրվարի 24-ին ժամը 11:00-ին Ազովի ծովի ջրերում ռուսական քաղաքացիական բեռնատար SGV-Flot եւ Serafim Sarovsky բեռնատար նավերը հրթիռային հարվածի են ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Հարվածն իրականացվել է Մարիուպոլի կողմից։ Հրթիռակոծության հետեւանքով վնասվել է SGV-Flot նավթաբեռը, իսկ նավում հրդեհ է բռնկվել։ Թիմի անդամներից մեկը ծանր վիրավորվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նավի վրա բռնկված հրդեհը մարվել է, երկու բեռնատար նավերը շարունակել են նավարկությունը, անձնակազմի վիրավոր անդամի տարհանման համար սահմանապահ պարեկային նավեր են ուղարկվել դեպքի վայր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը