Հայաստանում այսօր ազդարարվեց «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության գործունեության սկիզբը։ Կազմակերպության քաղաքականությունը լինելու է մարդակենտրոն։
Կազմակերպության համանախագահներից, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Անուշ Պողոսյանը անդրադառնալով մարզերում առողջապահական ոլորտների խնդիրներին, նշեց՝ մարզերում ամենակարևոր խնդիրը կադրերի բացակայությունն է։
«Պետք է պրոֆեսիոնալ կադրերը աշխատեն որոշ ժամանակ մարզերում և պետք է մարզային բժկակական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները լինեն տեխնիկապես հագեցած․․․ Այս ամբողջ աշխատանքների արդյունքում մենք կունենաք վստահության բարձրացում մարզի բնակչության կողմից մարզային առողջապահական համակարգի հանդեպ»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը