24 02 2022

Հենց հիվանդ ենք ունենում, ծանոթ ենք ման գալիս, պետք է ապահովագրական ընկերությունը ձեր ծանոթը լինի․ Տիգրան Խաչատրյան



Հայաստանում այսօր ազդարարվեց «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության գործունեության սկիզբը։

Կազմակերպության հիմնադիր համանախագահ Տիգրան Խաչատրյանը առողջապահության ապահովագրության վերաբերյալ համեմատական անցկացրեց․ «Եկեք առողջապահության համակարգը համարենք հիվանդ, այդ հիվանդին բուժելու, վիրահատելու համար պետք է պատրաստենք այդ հիվանդին, հակառակ դեպքում հիվանդը կարող է մահանալ․․․ Միանշանակ է, որ մեր ճանապարհը ապահովագրությունն է»։

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ անձամբ ինքը դեմ է պետական պարտադիր բժկական ապահովագրությանը։

«Ես կողմ եմ խառը ապահովագրությանը․․․ Մենք պետք է այնպիսի համակարգ ներդնենք, որը համահունչ է մեր մտածելակերպին, այսօր հենց հիվանդ ենք ունենում ծանոթ ենք ման գալիս, այդ ժամանակ պետք է ապահովագրական ընկերությունը ձեր ծանոթը լինի, ձեր համար պետք է ապահովագրական ընկերությունը կռիվ տա, պետությունը, այո, ուզում է օգնել, բայց չինովնիկը ձեր համար բժկական կենտրոնի հետ կռիվ չի տալու, դրա համար խառը համակարգ պետք է լինի»։

Մանրամասն՝ տեսանյութում։


 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ