23 02 2022

Բերման ենթարկվելիս ոստիկաններին ցույց եմ տվել լրագրողի բեյջս, ասացին՝ իրենց դա չի հետաքրքրում․ լրագրող



Ազգային ժողովում «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանը մանրամասներ պատմեց նախօրեին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպից, ակցիայի մասնակիցներին և իրեն բերման ենթարկելու մասին։

«Դեռ ակցիան չէր էլ սկսել, երբ ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթրակեցին բավականին անմարդկային պայմաններում»,-ասաց լրագրողը։ 

Անի Նահապետյանը նշեց, որ բերման ենթարկվելի ոստիկաններին ցույց է տվել իր լրագրողի բեյջը, սակայն նրանք ասել են, որ իրենց դա չի հետաքրքրում։

«Քրեական գործ է հարուցվել, գրել են՝ գոռացել եմ «Նիկոլ դավաճան» «Նիկոլ թուրք»․․․ ես հերքում եմ, որ նման բան եմ բաղավել։ Հրաժարվել եմ մասնակցել հարցաքննությանը, բայց հաղորդում եմ ներկայացրել, որ ինձ որպես լրագրող իմ աշխատանքային պարտականությունը կատարելու ընթացքում բերման են ենթարկել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ