Սահմանային գոտու բնակավայրերի ընտանիքներին միանվագ նպաստ չի տրամադրվի։ Կառավարությունը մերժեց վերոհիշյալի մասին ընդդիմադիր պատգամավոր Վահե Հակոբյանի առաջարկը։
Գործադիրը բավարար է համարել Ադրբեջանի Հանրապետության կողմից Սյունիքի մարզում սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով սահմանամերձ բանկավայրերի բնակիչների համար սահմանված արտոնությունները․
««Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին» միջոցառմամբ նախատեսվել է հատկացնել 1,155,2 մլն դրամ՝ սահմանամերձ 23 համայնքների 81 բնակավայրերի ընտանիքներին։ Այս հիմնավորումներով գործադիրը որոշել է, որ սահմանային գոտու բնակավայրերի բնակիչներին արտոնությունների և օժանդակության տրամադրման վերաբերյալ նոր իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չկա»։
Այսպես հիմնավորելով առաջարկի մերժումը՝ գործադիրը հիշեցրել է, որ նպաստի հետ կապված հարաբերությունները կարգավորման են ենթակա «Պետական նպաստների մասին» օրենքով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը