21 02 2022

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր՝ փետրվարի 21-ին, Թբիլիսիի ժամանակով 16:17-ին, Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղի մոտակայքում կրկին երկրաշարժ է արձանագրվել, գրում է Jnews-ը։

Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,2 (ML) մագնիտուդ։

Վերջին շաբաթում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Սամցխե-Ջավախքում, մասնավորապես՝ Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ