19 02 2022

Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարը համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարել

Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարը համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարել

Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է համընդհանուր մոբիլիզացիայի մասին, փոխանցում է РИА Новости-ն:

ԴԺՀ-ի ժողովրդական խորհուրդը հաստատել է այդ փաստաթուղթը: Հանրապետության ղեկավարը նշել է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն մշտապես գնդակոծում է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների տարածքը ՝ կիրառելով ականանետեր, նռնականետեր, միայն վերջին օրերին ԴԺՀ - ում հաջողվել է կանխել ահաբեկչությունների մի քանի փորձ։

Այս շաբաթ Դոնբասի շփման գծում իրադրությունը լրջորեն սրվել է.Կիևը ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի հետ սահմանին կենտրոնացրել է բանակի մեծ մասը եւ պարբերաբար գնդակոծում աշխարհազորայիններին, այդ թվում ՝ արգելված տեխնիկայի կիրառմամբ: Պուշիլինի խոսքով ՝ առաջիկա օրերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զինվորականներին կարգադրել է ներխուժման անցնել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ