Ուկրաինացի ուժայինների կողմից արձակված «Տոչկա-Ու» հրթիռը, որը այսօր խոցվել է Դոնեցկի երկնքում, կասետային լիցք է կրել: Այս մասին հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարը «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում։
«Տոչկա-Ու» հրթիռը կասետային լիցք է կրել, այն արգելված է, ինրպես գիտենք: Եթե այն խոսված չլիներ, անհամեմատ ավելի շատ զոհեր կլինեին», - նշել է Պուշիլինը:
ԴԺՀ-ի ղեկավարը «Տոչկա-Ու» հրթիռի կիրառումը Դոնեցկի կենտրոնը գնդակոծելու համար ռազմական հանցագործություն է անվանել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը