Մայրաքաղաքում փետրվարի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-ի գիշերը և առավոտյան հնարավոր են թույլ տեղումներ: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Մարզերի առանձին շրջաններում փետրվարի 15-ին սպասվում են տեղումներ և մառախուղ:
Փետրվարի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան 3-6 մ/վ, փետրվարի 18-ին և 19-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ:
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով, փետրվարի 17-19-ը նույնքանով կբարձրանա:
Արցախում վաղը սպասվում է ձնախառն անձրև։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը