14 02 2022

Ամեն ինչ էդքան էլ վատ չի․ ԱԻՆ պաշտոնյան երկրաշարժի մասին



«Մեր մասնագիտական խմբերը գտնվում են մարզերում, իրականացնում են մակրոսեյսմիկ հետազոտություններ, որի նպատակն է  երկրաշարժի հնարավոր ազդեցութունների ուսումնասիրությունը»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ տնօրեն Սոս Մարգարյանը։

«Հետցնցում արդեն կա։ Այս պահին ունենք 165 հետցնցում, որոնցից ամենաուժեղը 3 մագնիտուդով է», - ասաց Սոս Մարգարյանը՝  նշելով, որհետցնցումային ակտիվությունը բնորոշ է նման երկրաշարժներին։

Նրա խոսքով՝ հավանական է, որ այս երկրաշարժի հետցնցումները մի փոքր ավելի տևեն։

«Սա սովորական երկրաշարժ է, բայց քանի որ մագնիտուդը բարձր է  շատ մարդ զգացել ու վախեցել է ․ամեն ինչ էդքան էլ վատ չի»,-ասաց ԱԻՆ պաշտոնյան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ