12 02 2022

Երևանի դպրոցներից մեկի աշակերտները լալիս են Արցախին նվիրված երգը երգելիս



Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն Արմեն Հարեյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում Երևանի թիվ 196 դպրոցի աշակերտները Հայրենիքին Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ երգում են Արցախին նվիրված երգ և լալիս։

«Սրտանց ուզեցի այս ձայնագրությունը կիսել ձեր հետ, որ տեսնեք, թէ ինչ նվիրումով սերունդ է մեծանում: Երեխաների հուզումը տեսնելով՝ բառ չեմ գտնում արտահայտելու: Միայն վստահ եմ, որ այսպիսի ապրումներ ունեցող երեխաները չեն կարող այլ մարդ մեծանալ, քան կարեկցող, հոգատար և անձնուրաց:

Միջոցառումը տեղի է ունեցել այսօր Երևանի թիվ 196 դպրոցում և նվիրված էր Հայրենիքին Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին:

Շնորհակալություն և խոնարհում ծնողներին, ուսուցիչներին ու դաստիարակներին և բոլոր այն մարդկանց, որոնք օգնում ու նպաստում են անձնուրաց, հոգատար ու կարեկցող մարդ մեծացնելու համար:

Եթե դուք էլ հայրենիքի կամ սփյուռքի ինչ-որ մի անկյունում, լուռ այսպիսի գործ եք անում, դժվարությունների մեջ չհուսահատվեք: Այլ իմացեք, որ ձեր պես էլի շատ մարդիկ կան, որոնք քրտնաջան գործ են անում, սեփական անձն ուրացած՝ սերունդ են դաստիարակում, և որ մեր ազգի մեջ կա մնացորդաց, որ հառնելու է Քրիստոսով:

Ու շատանալու ենք, եթե պինդ բռնեք Աստծուց»,-տեսանյութին կից գրել է օգտատերը:Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն Արմեն Հարեյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում Երևանի թիվ 196 դպրոցի աշակերտները Հայրենիքին Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ երգում են Արցախին նվիրված երգ և լալիս։

 

«Սրտանց ուզեցի այս ձայնագրությունը կիսել ձեր հետ, որ տեսնեք, թէ ինչ նվիրումով սերունդ է մեծանում: Երեխաների հուզումը տեսնելով՝ բառ չեմ գտնում արտահայտելու: Միայն վստահ եմ, որ այսպիսի ապրումներ ունեցող երեխաները չեն կարող այլ մարդ մեծանալ, քան կարեկցող, հոգատար և անձնուրաց:

Միջոցառումը տեղի է ունեցել այսօր Երևանի թիվ 196 դպրոցում և նվիրված էր Հայրենիքին Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին:

Շնորհակալություն և խոնարհում ծնողներին, ուսուցիչներին ու դաստիարակներին և բոլոր այն մարդկանց, որոնք օգնում ու նպաստում են անձնուրաց, հոգատար ու կարեկցող մարդ մեծացնելու համար:

 

Եթե դուք էլ հայրենիքի կամ սփյուռքի ինչ-որ մի անկյունում, լուռ այսպիսի գործ եք անում, դժվարությունների մեջ չհուսահատվեք: Այլ իմացեք, որ ձեր պես էլի շատ մարդիկ կան, որոնք քրտնաջան գործ են անում, սեփական անձն ուրացած՝ սերունդ են դաստիարակում, և որ մեր ազգի մեջ կա մնացորդաց, որ հառնելու է Քրիստոսով:

Ու շատանալու ենք, եթե պինդ բռնեք Աստծուց»,-տեսանյութին կից գրել է օգտատերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ