06 02 2022

Լուրերը, թե ՊԲ-ի ստորաբաժանումները իբր կրակ են բացել ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ, կեղծ են

Լուրերը, թե ՊԲ-ի ստորաբաժանումները իբր կրակ են բացել  ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ, կեղծ են

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն՝ ՊԲ-ի ստորաբաժանումները իբր կրակ են բացել  ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ, կեղծ են և ոչ մի առնչություն չունեն իրականության հետ:

Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, իրականում, նշված հատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից:

Արցախի պաշտպանական գերատեսչությունը ևս մեկ անգամ փաստում է իր հավատարմությունը հրադադարի պահպանման շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին և կոչ անում Ադրբեջանին ձեռնպահ մնալ նման տեղեկատվական խարդավանքներից:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ