Մենք բոլոր սցենարներին պետք է պատրաստ լինենք. Պետք է հասկանանք, որ ունենք խնդիր, դրա արդյունքում կրելու ենք զրկանքներ, ունենալու ենք պրոբլեմներ, բայց պետք է հաղթահարենք: Այս մասին հունիսի 29-ին Արցախի Հանրապետության ԱԺ-ում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Եթե մեզ համար կարեւոր «Կոկա կոլան» ու գարեջուրն է եւ ազատ ելքումուտքը... ինչի՞ ենք սպասում, մենք ավելի ծանր ժամանակներ ենք անցել ու հաղթահարել ենք: Ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե ինչպիսին է լինելու մեր դիմադրողականության աստիճանը: Ես նույն խուճապ առաջացնող խմբին եմ դասում նրանց, որոնք կոկա կոլան ավելի բարձր են դասում, քան մեր պայքարը: Սա 10 օրվա, 1-2 ամսվա պայքար չէ, մենք պետք է հասկանանք ու գնահատենք լրջությունը: Այո, կարող է պետական կառավարման համակարգում եւ ինչ-որ մի ապրանքատեսակ բավարար քանակով չի կուտակել: Բավարար աշխատանք կատարվել է, որ երկիրը սովի չմատնվի, մենք ունենա ահռելի պաշարներ: Հաստատ մեր տեղական արտադրանքը թույլ է տալու երկարաժամկետ պայքար տանել ու չենթարկվել այսօր առկա ճնշումներին:
6 օր հետո ասում են՝ բունտ է լինելու, ժողովուրդը գալու է ասի՝ էս ինչ է: Դե բունտ է լինելու, գնացեք Ադրբեջանին հանձնվեք»,-ասաց Արայիկ Հարությունյանը:
Նա անդրադարձավ նաեւ բաքվի հետ երկխոսության մասին. «Պետք է գնանք Բաքու: Հիմա կարծիքը՝ ինչու չգնալ Բաքու, որովհետեւ Բաքուն այսօր մեզ հետ միայն մի թեմա է քննարկում՝ինտեգրացիա: Երկրորդ թեման չի քննարկում: Ասում են՝ գնանք, համոզենք: Ես երկու տարի փորձել եմ, եթե որեւէ մեկը գտնում է, որ ես վատ բանակցող եմ եղել, վերջին փուլում ես չեմ բանակցել, ես չեմ գնացել: Դրանք արդյունք չեն տալիս, որովհետեւ վերջում գալիս ասում ՝ էս ա մեր օրակարգը: Ադրբեջանն ասում է՝ սեղանին նստելու համար առաջին կետը՝ ՊԲ-ն լուծարել: Դե գնացեք լուծարեք, հետո գնացեք հանդիպման: Հերթականությունն ասեմ. գնում ենք հայտարարում, որ բանակը լուծարում ենք, պետական կառավարման համակարգը լուծարում ենք, հազիվ ստեղծում ենք համայնքային ընտրությունների մեխանիզմ, որից հետո գազը կտան, հոսանքը կտան եւ ճանապարհով կթողնեն կգնանք-կգանք: Արդեն պարզ է, որնց են թողնելու, արդեն որպես Ադրբեջանի քաղաքացիների են թողնելու: Մենք երկու բն ունենք անելու՝ ինքնապաշտպանության եւ դիմադրողականության բարձրացում»,-ընդգծեց Արցախի նախագահը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը