05 02 2022

Դաշնակցությունը միավորող շատ մեծ ներուժ ունի. քաղաքագետ

Դաշնակցությունը միավորող շատ մեծ ներուժ ունի. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․

Դուն ռահվիրա անկախութեան

Վեհ գաղափար Դաշնակցութեան...

Իմ առաջին ոսկյա զարդն է։ Թե ճիշտ եմ հիշում, 92-ին եմ նվեր ստացել։ Հայրս դաշնակցական էր, և այդ կուսակցության հանդեպ միշտ առանձնահատուկ զգացումներ եմ ունեցել։ Երբեք կուսակցական չլինելով՝ Դաշնակցությունը միշտ իմն եմ համարել։ Մերը։ Մեր ժողովրդի կուսակցությունը։

Եվ ընդհանրապես, Դաշնակցությունը միավորող շատ մեծ ներուժ ունի։ Այսօրվա միջոցառումը դրա վառ ապացույցն էր։ ՀՀ և ԱՀ նախագահները, հոգևորականություն, զինվորականներ, քաղաքական և հասարակական բազմաթիվ գործիչներ, արվեստագետներ, մտավորականներ… Բոլորի համար այսօր տոն էր։

Շնորհավոր ՀՅԴ 131-ամյակը, դաշնակցական սիրելի ընկերներ։ Շնորհավոր ՀԴՅ 131-ամյակը, սիրելի հայրենակիցներ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ