Նախկինում օրինակ, իմ մեքենայի համար ԱՊՊԱ վճարը տարեկան կազմել է 31 հազար դրամ, նոր օրենքով, եթե վթար չենք ունենում, թանկանում է 3 հազար դրամով: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց բողոքի ակցիա իրականացնող վարորդներից Սևան Պետրոսյանը:
«Եթե վթարը լինում է իմ մեղքով և հարվածում եմ շատ թանկարժեք մեքենայի, վճարը 300 տոկոսով բարձրանում է, բա հետո՞: Սա է մեր դժգոհությունը: Ես որևէ մեկից ակնկալիք չունեմ, ոչ հանդիպում եմ պահանջում, ուղղակի ես իմ անհամաձայնությունն եմ արտահայտում»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը