29 01 2022

500-ից ավելի վթար, վնասված մեքենաներ. Ազատաշենի բնակիչներն ահազանգում են վատ ճանապարհի մասին

500-ից ավելի վթար, վնասված մեքենաներ. Ազատաշենի բնակիչներն ահազանգում են վատ ճանապարհի մասին

Արգավանդից Մեյմանդարի շուկա տանող միջպետական ավտոճանապարհի՝ կամրջի Ազատաշեն գյուղի հատվածում ավտովթարներն անպակաս են։ Ճանապարհահատվածն այնքան վնասված է, որ մեքենաների անիվներն են դուրս գալիս։ Գյուղի բնակիչներն ահազանգում են, որ արդեն երկու-երեք տարվա մեջ 500-ից ավելի տարբեր ծանրության վթարներ են եղել։

Գյուղացիները դիմել են բոլոր հնարավոր պատկան մարմիններին՝ գյուղապետարան, մարզպետարան, բայց ոչ ոք ոչինչ չի արել հարցը լուծելու համար։ Մոտակայքում գտնվող ծաղկի խանութի տերն էլ նշում է, որ շատ վարորդներ էլ կան, որ փոսն ընկնելուց հետո ինքնակառավարումը կորցնում են ու գալիս հարվածում խանութին՝ ահռելի վնասներ հասցնում, որից հետո համարժեք փոխհատուցում չի լինում։

Հարկ է նշել, որ այս իշխանությանը պարբերաբար հպարտանում է ասֆալտով, յուրաքանչյուր պատեհ-անպատեհ առիթներով հիշատակում դրա մասին: Բայց, այս դեպքում, փաստորեն, դա էլ չենք տեսնում:

Խնդրի հետ կապված առաջիկա աշխատանքային օրերին մենք ևս կփորձենք կապ հաստատել պատասխանատու մարմինների հետ՝ հասկանալու, թե ի վերջո ով պետք է լուծի խնդիրը։

No description available.

No description available.

No description available.

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ