28 01 2022

Մենք բանակի վերածննդի հույսով ենք ապրում․ Մխիթար Զաքարյան



Մենք բանակի վերածննդի հույսով ենք ապրում։ Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը։

Նշենք, որ խմբակցության պատգամավորները հայոց բանակի օրվա առթիվ  «երեկ և այսօր այցելել են առաջնագծի տարբեր հատվածներ՝ ծանոթացել ծառայության պայմաններին, առկա իրավիճակին։ Նրանք եղել են Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի և Արարատի զորամասերում և դիրքերում։ Մի խումբ այցելել է Արցախ։

«Մենք լավատես ենք, շարունակում  ենք լավատես մնալ մեր պետության վերականգնման, պետականության վեականգնման, զարգացման ջատագովն ենք։ Եվ դրա առաջին պայմանը հզոր բանակ ունենալն է։ Այսօր այս զորամասում կրկնակի տոն է, այստեղ նաև երդմնակալություն է, ես հույս ունեմ մոտ ապագայում այս ընթացքը հիշելու ենք որպես տխուր անցյալ»,-ասաց Զաքարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ