Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Արժանապատվության հավաք՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 30-ամյանկին։ Հիշեցնենք, որ հավաքի կոչով դիմել էր ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը։
«Մարդկանց համար, ովքեր նստած են իշխանության, Հայոց բանակի տոնը չեղարկելն է , բայց իրական հայերիս համոզմամբ պետականությունը կպահվի այն ժամանակ, երբ հայը ունենա ամուր բանակ, հզոր աննկուն զինվոր և բազուկ, որից կվախենա թշնամին, դրա համար էլ այսօր մենք չունենք շքերթ․ ինչի՞ բերեցին այս ուժերին, որպեսզի չեղարկեն ։ Լինելով այստեղ, մենք ուզում ենք ապացուցել, որ դուք չեք կոտրել մեզ․ դեռ լինելու է Հայոց բանակն այնքան անկոտրուն, որ թշնամին վախենալու է հայոց բռունցքից։ Էսօր տեսանք ինչ պայմաններում է քնում հայ զինվորը և դեռ խոսում են նախկիններից։ Նախկնների ժամանակ ոչ ոք չի բողոքել , որ գետնին է քնում իր զինվորը ։ Պաթոսական ճառերով բավական է խաբեն ժողովրդին, ազգը խաբված չէ, ազգը զինվորի կողքին է։ Հայոց բանակ, հայ զինվոր մենք ձեր կողքին ենք, ուզում եմ ձեր մեջ ուժ գտնել ու հասկանաք, որ դուք չեք պարտվել, ձեզ դավել են, մենք դեռ հաղթելու ենք Եռատոնն էլ Քառատոն կդառնա»,-ասաց հավաքի մասնակիցներից։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը