27 01 2022

Պապիկյանի հարսանիքի հետքերով. zham.am

Պապիկյանի հարսանիքի հետքերով. zham.am

Պապիկյանի հարսանիքի հետքերով. Փաշինյանը, Աղաջանյանը, Գլխավոր շտաբի ու ՊՆ բարձրաստիճան զինվորականները վարակվել են կորոնավիրուսով

Հունվարի 26-ին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է վարակվել կորոնավիրուսով, ինչի պատճառով նա անցել է ինքնամեկուսացման, և հատկանշական է, որ եթե նախորդ անգամ կորոնավիրուսը չխանգարեց Փաշինյանին կառավարության նիստ վարել, ապա այս անգամ հունվարի 27-ի նիստը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Փաշինյանը հեռավար անցկացնում է կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հերթական նիստը։

Այս իրավիճակում այլ բան է կարևոր՝ հունվարի 22-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը, և անգամ լրատվամիջոցներ հայտնված կադրերում նկատելի է, որ հյուրերը չեն պահպանում կորոնավիրուսային սահմանափակումները (որի կարևորության մասին խոսել է հենց ինքը՝ Պապիկյանը):

Արդյունքում ստացանք մի իրավիճակ, երբ կորոնավիրուսով հիվանդ է ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ նաև, ըստ մամուլի հրապարակումների, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այլ անդամներ, օրինակ՝ Էդուարդ Աղաջանյանը։

Իսկ արդեն հունվարի 27-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որ Հայոց բանակի օրվան նվիրված տոնական միջոցառումները հետաձգվել են՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նախարարությունում մի շարք բարձրաստիճան զինվորականներ վարակվել են կորոնավիրուսով։ Դժվար չէ ենթադրել, որ այդ զինվորականներից ոմանք կամ ներկա են եղել Պապիկյանի հարսանիքին, կամ շփվել են հարսանիքին ներկաների հետ։

Հունվարի 26-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է կոլեգիայի նիստ:

Իրավիճակը և՛ զավեշտալի ​​է, և՛ միևնույն ժամանակ շատ սիմվոլիկ։ Կառավարությունն ինքը չի պահում այն ​​սահմանափակումներին, որոնք սահմանում է, Իշխանություններն իրենք չեն պահպանում սահմանափակումները, որոնց պատճառով կարող են տուգանել շարքային քաղաքացիներին։

Հարցը բաց է մնում, թե ովքե՞ր են վճարելու կորոնավիրուսով վարակված բարձրաստիճան պաշտոնյաների բուժման համար՝ պետությո՞ւնը, թե՞ հարսանիքի կազմակերպիչները, որը եւ կարող էր կորոնավիրուսի նման ալիք ստեղծեր:

Zham.am

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ