Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԺՇԿԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ Է
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բժշկական գաղտնիք համարվող տվյալները, առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, Կառավարության սահմանած կարգով կարող են փոխանցվել միայն՝…….. և նշված է ցանկը:
Մարզասրահները, հանրային սննդի օբյեկտները, թատրոնները և առողջապահության նախարարի հրամանում նշված այլ տնտեսավարողներն այդ ցանկում ընդգրկված չեն:
Հետևաբար այդ կազմակերպություններն իրավունք չունեն պահանջել քաղաքացու առողջության մասին տեղեկություն, որը վերոհիշյալ նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն համարվում է բժշկական գաղտնիք:
Այնպես, որ բժշկական գաղտնիքը բացահայտելու ցանկություն չունեցող քաղաքացու իրավունքները տնտեսավարող սուբյեկտները չեն կարող սահմանափակել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը