ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի թեկնածության հարցը:
Հիշեցնենք, որ նրա թեկնածությունն առաջադրել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը:
Պատասխանելով հանձնաժողովի ՔՊ-ական պատգամավորի հարցին Ռուբեն Հակոբյանն ասաց.
«Շատ սիրով սպասում եմ մասնագիտական հարցերի, բայց որովհետև ուղղությունը քաղաքական է , մնում եմ նույն կարծիքին։ Ինչ որ հայտարարել եմ չեմ եկել այստեղ, որպեսզի ասեմ ՝ ինչ-որ նախադասություն փոշմանել եմ․ այո՛, մնում եմ իմ կարծիքին, որ ընդդիմությունը պետք է բոյկոտի նիստերը։ Այսպիսի գայթակղություն կա երիտասարդ ՔՊ պատգամավորների մոտ՝ իրենք իրենց իրավունք են վերապահում նշանակել մեղավորներ ։ Քիչ առաջ ասացի, որ «Դատալեքս»-ում 15 էջանոց նյութ կա նախկինում իր դեմ հարուցված գործի վերաբերյալ և այնտեղ լրագրող չի հիշատակվել, իսկ ՔՊ երիտասարադ պատգամավորը հայտարարում է, որ ինքը հաշվեհարդար է տեսել լրագրողի հետ, ի՞նչ իրավունքով»,-ասաց Ռուբեն Հակոբյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը