«Դուք լրացուցիչ ճիգեր եք գործադրում պաշտպանելու այն քաղաքական իշխանությանը, որը ձեզ առաջադրել է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում»,- խորհրդարանում ունեցած ելույթում ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը և հույս հայտնեց, որ պաշտոնավարման մեկնարկում է այդպես, իսկ հետագայում Գրիգորյանը կվերանայի քաղաքական չեզոքության խախտման այդ միտումը:
Թադևոս Ավետիսյանը հիշեցրեց, որ իր հարցերով ՄԻՊ թեկնածուից խնդրել էր գնահատական տալ, թե արդյոք Սահմանադրության առաջին հոդվածի պահանջին համաձայն՝ Հայաստանն այսօր իրավական, սոցիալական պետություն է, ինչպես նաև գնահատել երկրի վերջին 3 տարիների իրավիճակը:
Ըստ նրա իր այդ հարցերի պատասխանը թուլ կտար պատկերացնել ՄԻՊ թեկնածուի կողմից իրավիճակի ամբողջական գնահատականը, որը հետագայում նպաստելու էր մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությանը:
Ավետիսյանը նկատեց, որ իր այդ հարցերին Քրիստիննե Գրիգորյանը բերել է միջազգային կազմակերպությունների գնահատականը՝ չներկայացնելով սեփականը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը