«Խնդրում եմ հաստատեք, որ Դուք, ընտրվելու պարագաում, հետամուտ եք լիելու Մարդու իրավուքների պաշտպանի կողմից վերջին մեկ ու կես տավա ընթացքում ծավալած գործունեությանը, ապահովելու եք շարունակականությունը կառույցի և հանդես եք գալու որպես ամբողջ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան՝ ներակայցնելով գնահատականներ մարդու իրավունքների մասին օբյելկտիվ, անաչառ առանց որևէ կողմնակալության»,-դիմելով ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
Շարունակելով խոսքը պատգամավորը նշեց․
«Այս ամբիոնից վերջին 3-4 տարիների ընթացքում հնչել են բավական սուր և անթույլատրելի արտահայտություններ, որոնք իրենց մեջ պարունակում են ատելության խոսք, մասնավորապես՝ շնաբարո դուրսպրծուկներ, վզից բռնելու ենք շպրտենք դուրս և այլն։ Խնդրում եմ Ձեր հստակ գնահատականը»,-ասաց պատգամավորը ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը