Հունվարի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 814 նոր դեպք, մահացել է 2 մարդ։ Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 3 դեպք, երբ անձն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, բայց մահը վրա է հասել այլ պատճառով։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 2674913 թեստավորում: Երեկ կատարվել է 5 121 թեստավորում։
Վարակվածների ընդհանուր թիվը 351711 է։ Առողջացածների թիվը՝ 334218-ը, փաստացի այս պահին բուժվում է 7942 մարդ։
Համավարակի պատճառով մահացել է 8028 մարդ, եւս 1523 անձ մահացել է հարակից այլ հիվանդության պատճառով, սակայն վարակված է եղել նաև կորոնավիրուսով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը