«Պարադոքսալ իրավիճակ է, երբ կառավարությունը շատ հաճախ գնում է դատարանների բեռնաթափման ճանապարհով և առաջարկում է արտադատական ալտերնատիվ մեխանիզմներ։ Բայց մի կարևոր խնդիր կա․ դա բողոքարկումների և սև ցուցակի խնդիրն է․ նախ շատ բարդացնում ենք բողոքարկման գործընթացը։ Գնում իրականացնող մարմնի ղեկավարը կարող է մասնակցում է մրցույթին ինչ-ինչ պատճառաբանությամբ մտցնի սև ցուցակ։ Ավելի ճիշտ չի լինի՞ ընկերությունը մտնի սև ցուցակ՝ չեզոք անկողմնակալ մարմնի որոշմամբ ։ Ի՞նչ տրամաբանություն կա, որ գնում իրականացնող մարմինն ինքն է որոշում այս կամ այն ընկերությունը լավն է , թե՝ ոչ։ Մեր բողոքի , ընդվզման հիմնական խնդիրը դա էր։ Կառավարելի գնումներ կազմակերպելու միտում է պարունակում այս օրինագիծը»,-այս մասին նշեց պատգամաովր Արևթուր Խաչատրյանը՝ ԱԺ իր ելույթում՝ անդրադառնալով «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու՝ ներկայացված նախագծին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը